.

    Անի Վարդանյան

     

    Մեծ պահք

     

    Երեխայի մանր մոտորիկայի զարգացումը

     

    Հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյան

     

    Խ. Աբովյանի կյանքը և մանկավարժական հայացքները

     

    Տրամաբանական խաղեր և IQ թեստեր

    2004 թ.-ին ընդունվել եմ ԵՊՄՀ-ի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի «Տարրական կրթություն և մեթոդիկա» բաժինը: Ավարտել եմ 2008 թ.-ին և ընդունվել նույն համալսարանի մագիստրատուրա` «Լեզվամաթեմատիկական կրթություն և տեսություն» բաժինը:
    2008 թ.-ից աշխատում եմ Ա.Պ. Չեխովի անվան 55 դպրոցում:
    Ասում ենª եթե ուզում ես նավ կառուցել, պետք չէ մարդկանց հավաքել, ծրագրեր կազմել, գործիքներ բերել: Պետք է մարդկանց վարակել անծայրածիր ծովը տեսնելու ձգտումով: Այդ դեպքում նրանք իրենք կկառուցեն նավը: Ես էլ ուզում եմ իմ աշակերտներին վարակել գիտելիքների անծայրածիր ծովում լողալու ցանկությամբ և կսովորեցնեմ անկաշկանդ լողալ այդ ծովում:
    Ըստ հայտնի մանկավարժ Դիստերվեգիª ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը սովորեցնում է այն գտնել:
    Սիրում եմ աշխատանքս, երեխաներին, սիրում եմ որևէ նորություն «հայտնաբերելիս» նրանց փայլող աչքերը: Թերևս սա է պատճառը, որ կարևորում եմ յուրաքանչյուր աշակերտի անկաշկանդ մասնակցությունը դասին :
    Երբեմն  գնահատելիս մասնակից եմ դարձնում աշակերտներին, որպեսզի ճիշտ կարողանան գնահատել իրենց կարողությունները:
    Կարևորում եմ նաև խաղը երեխայի կյանքում: Ըստ հայտնի մանկավարժ Վիգոտսկու` խաղը չպետք է անհետանա երեխայի կյանքից: Այն պետք է շարունակի իր տեղն ունենալ թե՛ դպրոցական ուսուցման, թե՛ աշխատանքային գործընթացում: Երեխայի հոգևոր աշխարհը լիարժեք է միայն այն ժամանակ, երբ նա ապրում է խաղերի, հեքիաթների, երաժշտության, երևակայության, ստեղծագործության աշխարհում:

     

    Խորհուրդներ դպրոց հաճախող երեխաների ծնողներին

    Առաջին դասարանցների մայրիկների սխալները

    Ճիշտ դաստիարակության կանոններ
     
    Ուսուցման մեթոդներ

     

    Վերնագիրը` Ինչպես երեխային դաստիարակել առանց պատիժների