ԹԱՎԱԴՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

     

     

    Ծիածանը  թղթի  վրա
     
     
    Գարնանային  ծառ

    Ինչու՞  է  գիրք  կարդալն  օգտակար

     

    Ինչպե՞ս  գրել  շարադրություն

     

    Անհատը և թանաքի գույնը

     

    Թվաբանություն  մանուկների  համար

     

    Սովորում  ենք   հաշվել

     

    Սովորում ենք  նկարել

     

    Սովորում ենք ռռւսերեն

     

    Բնագիտություն  ամենափոքրերի  համար

     

    Աստղագիտություն   ամենափոքրերի  համար

     

    Համաշխարհային  պատմություն

     

    Դինոզավրերի  աշխարհում
       
    Աշակերտի գիտելիքներին մի փոքր կայծ տալու համար ուսուցիչը իր մեջ պետք է լույսի մի ամբողջ ծով կուտակի:
    Վ. Սուխոմլինսկի

     

    Ավարտելով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի "Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա" ֆակուլտետը` դպրոցում աշխատում եմ 2004թ-ից:

    Կրթությունը անհատի, հասարակության և պետության շահերից բխող ուսուցման և դաստիարակության միասնական գործընթաց է, որը նպատակաուղղված է հայ ժողովրդի և մարդկության հոգևոր ժառանգությունը, գիտելիքներն ու փորձը յուրացնելուն, պահպանելուն, հարստացնելուն ու սերունդներին փոխանցելուն:
    Հասարակության գլխավոր նպատակը երեխաների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը:
    Եվ այսպես, վաղվա հուսալի ապագան ուսուցչի օգնությամբ պիտի կառուցվի, նոր սերնդին կրթելու վեհ պարտականությունը ուսուցչի օգնությամբ պիտի իրագործվի:
    Որպես կրտսեր դպրոցի ուսուցիչ, ունենալով հումանիստական սկզբունքներից բխող բարձր համոզմունքներ, ձգտում եմ ունենալ համերաշխ, կարգապահ և բանիմաց դասարան: Ես ձգտում եմ յուրաքանչյուր փոքրիկից անհատ կերտել, քանի որ անհատին եմ որպես մարդկանց երջանկության համար պայքարող ժամանակակից մարտիկ ընդունում:
    Օրեցօր, տարեցտարի կազմավորվում, հղկվում են մանուկներին գրաճանաչ դարձնելու հնարներն ու միջոցները, կատարելագործվում և առավել աշակերտակենտրոն է դառնում ուսուցման մեթոդիկան, սակայն որքան էլ զինված, քաջատեղյակ լինի ժամանակակից մանկավարժը, կարևորը նրանից ու միայն նրանից է կախված առավել մեծ հոգի ու բարություն երեխաների հետ հաղորդակցվելիս, մեծ հավատ նրանց ուժերի նկատմամբ:
    Մանկավարժական փիլիսոփայություն
    Օգոստոսի վերջին օրերին մինչև ուշ գիշեր աշխատասեղանիս մոտ եմ: Խորհում եմ, պլանավորում, ամփոփում, իմ մանկավարժական վերափոխման ուրվագծեր տանում: Ես ուզում եմ երեխաներիս հետ աճել ու զարգանալ: Եվ ինձ թվում է, որ ես ավելի լավ վիճակում եմ, քան նրանք: Նրանք` իմ "վեց տարեկանները", մեկ ուսուցիչ կունենան, իսկ ես… Նրանք բոլորն իմ ամենահամառ ուսուցիչները կդառնան:
    Ես նրանց կարդալ ու գրել, հաշվել ու բազմապատկել, նկարել ու երգել կսովորեցնեմ: Իսկ նրանք բարձրորակ մանկավարժական կրթություն կտան ինձ: Միայն թե մարդ պետք է իրեն սովորող և դաստիարակվող զգա, որպեսզի ավելի լավ իմանա իր սաներից, թե ինչպիսի մանկավարժ է հարկավոր նրանց: Եվ գրասեղանիս մոտ նստած` ես թղթին եմ հանձնում իմ պատգամը:
    Ձգտելով հասու լինել մանկան հոգուն, մանկավարժական վարպետությանը և մանկավարժություն կոչվող գիտության գաղտնիքներին ես յուրաքանչյուր երեխայի մեջ տեսնելու եմ ուսուցչիս և դաստիարակիս:
    Արդեն տասը տարի անդադրում ստուգում եմ սույն պատգամի օգտակարությունը:
    Իսկ ինչպիսի±ն են նրանք, իմ փոքրիկ ուսուցիչները: Անձնական գործերից հանում եմ երեխաների լուսանկարները, շարում աշխատասեղանիս վրա: Ահա իմ դասարանը: Ականջներիս մեջ երեխաների զրնգուն ձայներ են, նրանց ծիծաղը: Ի±նչ է դա: Մանկական աղմու±կ: Պատշաճ չէ, դա աղմուկ անվանել: Չէ որ մենք չենք ասում թռչուններն աղմկում են, աղաղակում: Դպրոցը բռնած մանկական այդ յուրահատուկ աղմուկը բնորոշելու համար միտքս եկող բոլոր բառերի մեջ առավել հարմար է "ժրիամուլի" բառը, որը թռչունների և երեխաների ուրախ աղմուկ է նշանակում: Ում դուր է գալիս մանկական ժրիամուլին, նա մանկավարժական գործունեության հակում ունի, իսկ ով արդեն տարվել է դրանով, նա գտել է իր մասնագիտական երջանկությունը:
    Սեպտեմբերի 1 … և ես հպարտ եմ: Ես ինձ ներշնչում եմ, որ 21-րդ դարի մանկավարժը մի մարդ է, որը երեխաների մոտ է եկել, որպեսզի խանդավառի նրանց վաղվա օրվա երազանքով, այսօրվա ուրախության մեջ նրանց վաղվա կյանքի լուսավոր, վճիտ, ուրախ առվակ բացի:
    Ամեն անգամ երեխաներից բաժանվելիս, իմաստավորվել եմ ապրածս օրվա իրադարձությունները և իմ պատկերացման մեջ գալիք օրը կերտել: Խորասուզվելով տետրերի և նկարների կույտի մեջ, ես վարժություններ ու առաջադրանքներ եմ կազմել ամենափոքրիկ դպրոցականների համար, մտքումս նրանց հետ շփման ամենահնարավոր տեսարաններ խաղացել, մանկավարժական օրվա ծրագիր պատրաստել: Վեց տարեկան փոքրիկին ես դժվարանում եմ նույնիսկ աշակերտ անվանել, ես նրան առաջին հերթին ընկալում եմ որպես աճող մարդ, անհատ, ուստի և շատ եմ կարևորում իմ աշխատանքում անհատական մոտեցումը:
    Երեխաներին պետք է սիրել ամբողջ սրտով և նրանց այդպես սիրելու համար պետք է նրանցից սովորել, ինչպես հարկն է դրսևորել այդ սերը: Դպրոցի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր դաս պետք է մանկավարժի կողմից նվեր լինի երեխաներին: Մանկավարժի հետ յուրաքանչյուր հանդիպում պետք է երեխային ուրախություն և լավատեսություն ներշնչի: