Ալինա Սիմոնյան


    ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

     

    ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

     

    ՙԽՈՍՔ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ՚ ԺԱՄԵՐԸ ՙՄԱՅՐԵՆԻԻ՚ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ

    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:

     

    Դիստերվերգ


    2000 թվականին ընդունվել եմ ԵՊՄՀ–ի "Տարրական կրթության մանկավաժություն և մեթոդիկա" բաժինը: 2004 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ այն: Նույն թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցում:
    Սիրում եմ իմ մասնագիտությունն ու աշակերտներիս: Աշխատում եմ մեծագույն սիրով, նվիրումով ու հաճույքով:
    Գիտակցելով ուսուցչի աշխատանքի կարևորությունը պետության ու հասարակության համար՝ աշխատում եմ պատասխանատվության մեծ զգացումով: Փորձում եմ նաև արժանապատվորեն աշխատելով՝  բարձր պահել ուսուցչի բարձր ու պատվավոր կոչումը:
    Պահանջկոտ եմ կրթության ու դաստիարակության, շռայլ՝  գովասանքների ու խրախուսանքների հարցում:
    Ուսուցիչ և աշակերտ փոխհարաբերություններում կարողանում եմ հասնել նրան, որ երեխան իմ դիտողությունը հասկանում է իմ միմիկայից, հայացքից, շարժումից:
    Դասի ընթացքում կիրառում եմ մանկավարժության հին և նորագույն մեթոդներ, որոնք հետաքրքիր ու արդյունավետ են դարձնում դասը: Հաճախ իրականացնում եմ համագործակցային դասեր, որովհետև բազմաթիվ կարևոր կարողություններ ու հմտություններ (խոսել, բացատրել, բանակցել և այլն) աշակերտների մոտ կարելի է զարգացնել միայն այդ դասի միջոցով:
    Կրթադաստիարակչական աշխատանքներ իրականացնելիս շեշտը դնում եմ ոչ միայն կրթակարգով նախատեսված գիտելիքների մատուցման վրա, այլ նաև երեխաների պատշաճ վաքի, վարվելակերպի, ինչպես նաև արժեքային համակարգի ճիշտ ձևավորման վրա:
    Կարևորում եմ որ դասարանում տիրի փոխադարձ սեր, հարգանք, համերաշխություն և հանդուրժողականություն:
    Ահա այսպիսին եմ ես և իմ աշխատանքային ութ տարիների ընթացքում վայելել եմ իմ աշակերտների ու ծնողների սերն ու համակրանքը: Սա էլ հենց իմ աշխատանքային հաջողության ու երջանկության գախտնիքն է:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта