.

    Տաթևիկ Սարուխանյան

     

    «Ֆիննական կրթություն» զեկուցում

    Եկենք հաշվենք

     

    Երեխայի մանր մոտորիկայի զարգացումը

     

    Երաժշտական այբուբեն
     

     

                Ավարտել եմ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի "Տարրական կրթություն և մանկավարժություն" ֆակուլտետը: 1990 թվականից աշխատում եմ մեր դպրոցում: Հետևողականորեն մասնակցել եմ ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման բազմաթիվ ծրագրերի: Երեխաների հետ աշխատանքն ուսուցչից պահանջում է անընդհատ կատարելագործում ու մասնագիտական զարգացում:
    Նոր ժամանակները նոր պահանջներ են առաջադրում: Ուսուցման գործում կարևորում եմ նոր տեխնոլոգիաների կիրառությունը, բայց և կարծում եմ, որ դրանք պետք է խելացիորեն համակցել ավանդականին:
    Վեցամյա երեխայի կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, երբ նա դպրոց է մտնում: Փոխվում է նրա ապրելակերպը, հիմնական գործունեությունը, դիրքը միջավայրում: Փոխվում են նաև մեծերի կողմից նրան ներկայացվող պահանջները: Ուսուցիչն է այն մարդը, որը պիտի ոչ միայն կրթի, այլև ապրել սովորեցնի դպրոց նոր ոտք դրած փոքրիկ և անփորձ երեխային:


    Յուրաքանչյուր հասարակություն ապագա սերնդի համար պետք է ցանկանա այն, ինչ լավագույն ու ամենախելամիտ ծնողն է ցանկանում իր երեխայի համար: Իմ կարծիքով` երեխային պետք է սիրելով ուսուցանել ու դաստիարակել, ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա, ճանաչել նրա անձն ու կատարելագործել, վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ, օգնել երեխային` գործելու ինքնուրույն: "Ուսուցիչը պետք է խորապես ճանաչի կյանքը, որպեսզի նրա համար պատրաստի մարդկանց", - ասել է Լև Տոլստոյը: Հենց ուսուցիչն է ուղղորդող այն ուժը, որ պիտի ներկայացնի աշխարհն ու սովորեցնի տարբերել լավը վատից, չարը բարուց և համոզմունք ձևավորի, որ գիտելիքն ամենահաղթ է:


    Երջանիկ է այն մարդը, որ սիրում է իր աշխատանքը: Ուրախանում եմ, երբ տեսնում եմ երեխաների ոգևորված դեմքերը, երբ այդ ոգևորությունը տանում է նրանց դեպի մանկական երևակայության աշխարհ, մղում նրանց նոր հայտնագործությունների:
    Կարծում եմ, որ երեխան պետք է լիովին վստահի ուսուցչին: Միայն այդ դեպքում նա կկարողանա դիմել ուսուցչին իրեն հուզող զանազան հարցերով, և ուսումը կդառնա նրա համար ավելի գրավիչ:

     


    ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ նվիրված Ժ հնչյուն-տառին