«Ներկայի և ապագայի դպրոց»


    2017 թ. հոկտեմբերի 7-ին մեր դպրոցում անցկացվեց հանդիպում-քննարկում "Միխայիլ Կազինիկ "Ներկայի և ապագայի դպրոց" թեմայով: Մասնակցում էին դպրոցի տարրական մասնախումբը և մի խումբ ուսուցիչներ:

    "Հանցագործություն է երեխայից իր մանկությունը խլելը նրան՝ չափից դուրս ինֆորմացիա հաղորդելու համար",-ասում է Մ. Կազինիկը:
    "21-րդ դարը եկավ նոր ինֆորմացիայի պայթյունով: Գիտելիքների տարածության ընդլայնումը, ինֆորմացիայի ծավալը, նրա բազմակողմանիությունը ակնհայտ դարձրին այն փաստը, որ ամեն ինչ իմանալ-անել անհնար է, բայց մյուս կողմից հնարավոր է դրան հասնել հարակից գիտելիքների միջոցով: Այսօր արժեքային չեն "գիտեմ-չգիտեմ", "կարող եմ- չեմ կարող", "տիրապետում եմ-չեմ տիրապետում" գաղափարները, այլ «փնտրում եմ և գտնում", "մտածում եմ և իմանում", "սովորում եմ և կատարում": Առաջին պլան են մղվում սովորողի անհատականությունը, ինքնուրույն գործելու պատրաստակամությունը, ինֆորմացիայի հավաքագրումը, վերլուծումը և մինչև վերջ իրականացնելու կարողությունը: Իր հերթին փոխվում են նաև դասավանդողների խնդիրները` ոչ թե ուսուցանել, այլ խրախուսել, ոչ թե գնահատել, այլ վերլուծել: Ուսուցիչը սովորողի համար դադարում է ինֆորմացիայի աղբյուր լինելուց, այլ նա դառնում է այդ տեղեկատվություն ստանալու կազմակերպիչը, ինչպես նաև հոգևոր և մտավոր ազդակների, ոգեշնչման աղբյուրը: Եթե տարիներ առաջ աշակերտը գնում էր դպրոց գիտելիքներ ստանալու համար, ապա այսօր այդ գիտելիքները դադարել են ինքնին նպատակ լինելուց: Իմանալը դեռևս չի նշանակում, որ սովորողը պատրաստ է կիրառելուն: Եվ այս ամենը վերջին տարիներին հասարակության մեջ ձևավորել է նոր պատկերացումներ կրթության հիմնական նպատակների մասին",-ներկայացրեց Ռ. Քարամյանը