.

     

    Արփինե Պետրոսյան

     

    Եթե կարող ես ճշմարտությունը լսել, սովորիր և ասել այն:

    Կրաշևսկի

     

    Ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի տարրական ուսուցման և մեթոդիկայի ֆակուլտետը:
    1991թ-ից աշխատում եմ Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցում: Մասնագիտությունը ընտրել եմ սրտիս  թելադրանքով: Ուսուցիչ երազել եմ դառնալ դեռ մանկուց`  հիշողության մեջ պահելով իմ առաջին ուսուցչուհու անմոռանալի կերպարը:
    Ուզում եմ նրանց հետ լինել ընկեր, ում նրանք կվստահեն և կսիրեն: Համոզված եմ, որ եթե սիրով չանես, առաջընթաց չի լինի:
    Լավ մանկավարժը  երեխայի աչքերով պիտի նայի աշխարհին: Սիրում եմ հետևել, թե երեկվա փոքրիկը ինչպես է մեծանում, կայանում, ինքնահաստատվում, դառնում վստահ ու գրագետ: Օգնում եմ, որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա դրսևորել իրեն և կայանա որպես անհատ: Տարիների ընթացքում մշակել եմ ուսուցման իմ մոտեցումները:
    Մեծ ուշադրություն եմ դարձնում բառապաշարի հարստացմանը: Կարևորում եմ արտադասաարանային ընթերցանությունը:
    Սիրում եմ երեխաներին և դասվարի աշխատանքը:

     

    Ա. Խաչատրյանի տուն-թանգարան

    Գիտելիքի օր

     

    Անկախության օր

     

    Երկրաբանական թանգարան

     

    Բնության թանգարան

     

    Ա տառի ուսուց