Նաիրա Նիկոյան

     

    Первый раз - в первый класс!

     

    Начальная школа

     

    Երեխաների երաժշտական դաստիարակությունը ընտանիքում:

     

    Երեխաների մտածողության զարգացնելուն վերաբերող մեթոդական նյութ

     

    Հարց ու պատասխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների համար

     

    Մայրենիի քրիստոմատիա 1-4-րդ դասարաններ

     

    ,,Աշխարհի ամենագեղեցիկ աչքերը աշխարհը բացահայտող մանկան աչքերն են,,

    1989թ.-ին  ավարտել  եմ  Երևանի  148 միջնակարգ  դպրոցը:
    Նույն  թ.-ին ընդունվել  եմ  Երևանի  պետական  համալսարանի
    “Կիրառական  մաթեմատիկայի”  ֆակուլտետը: 1994թ.-ին  ավարտել  եմ,
    ստացել  եմ  մաթեմատիկոսի  որակավորում:  2000-2005թթ  աշխատել  եմ
    “Համասփյուռ”  կրթահամալիրում  որպես  մաթեմատիկայի  ուսուցչուհի:
    2008թ.-ից  աշխատում եմ  Ա. Պ.  Չեխովի  անվան  դպրոցում ` որպես դասվար:


    Ամեն մարդու  մեջ արև կա,  պետք է թույլ  տալ, որ  այն  փայլի:

    Սոկրատես

     

    Յուրաքանչյուր  երեխա` անհատականություն  է, ուսուցչը պետք բացահայտի  և  տեսնի  այդ  արևը:
    Սիրում  եմ  երեխաների  աշխարհը,  նրանց  պարզ  անմիջականությունը:
    Փորձում  եմ  ինքս  էլ  լինել  նույնքան  պարզ  ու  անկեղծ,  աշխարհին  նայել նրանց  աչքերով:

    Մեծ է ուսուցչի, մանկավարժի դերը ապագայի մարդու` աշխարհը կառուցղի, կամ էլ գուցե վերակառուցողի դաստիարակման գործում: Որքան սեր, բարություն, հոգատարություն և ծով համբերություն է պետք այս հետաքրքիր, պատասխանատու և միևնույն ժամանակ դժվար գործն իրականացնելու համար:
    Իսկ ինձ համար ավելի շատ մեծ նվիրում, որովհետև միայն մեծ նվիրումի դեպքում են անտեսվում ու զրոյանում բոլոր կարգի խոչընդոտները: Նպատակը շատ պարզ է ու լուսավոր` կրթել,դաստիարակել սերունդ, այնպիսի սերունդ, որ ներկայանալի լինի աշխարհին:
    Ես միշտ մանկավարժի աշխատանքը նմանեցրել եմ խեցեգործի աշխատանքին: Գուցե տարօրինակ թվա, որ փոքրիկ մարդուկին համեմատում եմ կավի հետ, բայց երևույթի մեջ նմանություն տեսնում եմ: Ինչպես խեցեգործն է կավը ձեռքը վերցնելով` նախ ծանոթանում, հետո հունցում, ապա սկսում է ծեփել, այնպես էլ    մենք`յուրաքանչյուր երեխայի հետ ծանոթանալով , փորձում ենք նախ հայտնաբերել  սոկրատեսյան արևը, որը պիտի լուսավորի աշխարհը, ապա սկսում ենք կերտել, կերտել ` միևնույն ժամանակ բաց անելով այդ արևի ճանապարհը:Ու շատ կարևոր է , որ  գործն ավարտած խեցեգործի պես մենք էլ թրծենք բնոթյան ամենակատարյալ ստեղծագործությունը, որ կոչվում է մարդ:
    Ես կարծում եմ, որ ինչպես  մեր հիշողություններում են ապրում մեր ուսուցիչները իրենց խրատներով, մեզ տված գիտելիքներով, այնպես էլ երևի մենք պիտի ապրենք մեր դաստիարակած սերունդների մեջ: Եվ որքն մեծ լինի նվիրումը, այնքան լուսավոր ու վառ կստացվի ուսուցչի կերպարը:

     

     

    Նոր տարի
     
    1"5" դասարան
     
    Այցելություն Էրեբունի թանգարան
     
    Ես անկախ Հայաստանի փոքրիկ քաղաքացին եմ
     
    Այցելություն Երևանի Բուսաբանական այգի 2-5 դասարան