Տերևները քամու հետ
    Պար են բռնել՝ առաջ, ետ,
    Խշխշում են ու երգում
    Նոր զարդարված պուրակում:
    -Գալդ բարի, ա՜յ աշուն,
    Ի՜նչ սիրուն ես, ի՜նչ նախշուն:

    Ահա այս տողերով էլ սկսվեց  3"6" դասարանի միջոցառումը  Աշուն թեմայով:
    Ներկայացրին աշնան ողջ գեղեցկությունը,  աշնանային  գույների խայտաբղետությունը:

    Աշակերտներն անկեղծ պատմեցին, որ այնքան դուրեկան է ծիրանի հագած տաքուկ անտառում, այնքան հաճելի են օդում պարելով իջնող նախշուն տերևները, որ ուզում են անվերջ խաղալ ու չարաճճիություններ անել:

    Պատմեցին նաև գույների մասին: Պատմեցին մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության մասին:
    Եվ առաջարկեցին ժպտալ տարվա բոլոր եղանակներին,  բոլոր օրերին, օրվա բոլոր ժամերին ու րոպեներին, անգամ վայրկյաններին...