«Ֆիննական կրթություն» զեկուցում


    2017թ. հոկտեմբերի 3-ին դպրոցի ուսուցչուհի Տաթևիկ Սարուխանյանը գործընկերների առջև հանդես եկավ «Ֆիննական կրթություն» զեկուցումով: Միջազգային հետազոտությունների համաձայն՝ ֆինն դպրոցականներն արդեն երրորդ տարին բնական գիտությունների ցուցանիշով երկրորդ են աշխարհում, մաթեմատիկայի ցուցանիշով՝ հինգերորդը: Այս ամենի հետ մեկտեղ նրանք ամենաքիչ ժամանակն են հատկացնում սովորելուն: Ֆիննական դպրոցի կարգախոսն է. "Կա՛մ մենք պատրաստում ենք կյանքի, կա՛մ քննությունների համար: Մենք ընտրում ենք առաջինը":  Տ.Սարուխանյանը ներկայացրեց ֆիննական կրթության յոթ սկզբունքները՝ հավասարություն, ապահովություն, անհատականություն, գործնականություն, վստահություն, կամավորություն, ինքնուրույնություն: Զեկուցման հիմնական դրույթները շարադրված էին նրա կողմից պատրաստված շնորհանդեսի էջերում: