Դաստիարակության կարևորումը


    Երեխաների դաստիարակությունը շատ պատասխանատու ու լուրջ գործընթաց է, որին ոչ բոլոր ծնողներն են պատրաստ լինում: Երբեմն հենց ծնողների կիրառած դաստիարակչական մեթոդներն են մեծ մասամբ որոշում հետագայում փոքրիկի բնավորության գծերի մի մասը: Ծնողների դաստիարակությունը կարող է երեխային հանճար դարձնել կամ վերածել բարդույթավորված ու չարացած մեծահասակի: Սխալ դաստիարակությունը կարող է մեկընդմիշտ կործանել ոչ միայն տվյալ երեխայի, այլև հետագայում նրա շրջապատում հայտնված շատ ուրշների կյանքը, ուստի այս հարցին հարկավոր է ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ:

    Սովորաբար տարբեր երկրներում մարդկանց սովորույթները խիստ տարբեր են լինում, ինչն էլ չի կարող չանդրադառնալ դաստիարակչական նորմերի վրա: Պողոսյան Ա., Դանիելյան Լ. և Առաքելյան Ա. ներկայացրեցին, թե ինչպիսին է երեխաների դաստիարակությունը տարբեր երկրներում: