Հերմինե Պետրոսյան



    ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՎԵՍՏՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ ԱՅՆ Է, ԵՐԲ ԳՈՎՈՒՄ ԵՆ ԻՐ ԱՇԱԿԵՐՏԻՆ:

    Շարլոտ Բրոնտե

     

    1999թ.  ավարտել  եմ  Երևանի  Վ.  Պետրոսյանի  անվան  թիվ 51  դպրոցը:  Նույն  թվականին  ընդունվել  եմ  Երևանի  պետական  տնտեսագիտական  ինստիտուտի  կիբեռնետիկայի  ֆակուլտետը և  ավարտել,  ստանալով  տնտեսագետ մաթեմատիկոսի  որակավորում : 2015թ.  ընդունվել  եմ  Երևանի Խ. Աբովյանի  անվան  մանկավարժական  համալսարանի  "Սկզբնական կրթություն" ֆակուլտետը,    որպես  մագիստրոս:
    2016թ-ից  սկսել  եմ  աշխատել  Ա. Չեխովի  անվան  թիվ 55  դպրոցում,  որպես  դասվար:
    Ուսուցիչ  դառնալն  իմ  ամենանվիրական  երազանքներից  է  եղել  դեռ  մանկուց: Ինձ  կատարյալ  երջանիկ  զգացի  միայն  դպրոցում  աշխատանքի  ընդունվելուց  հետո :
    Անսահման  սիրով  ու  ջերմությամբ  եմ  լցված  դպրոցիս,  դասարանիս և արդեն իսկ  ինձ  հարազատ  դարձած  աշակերտներիս  նկատմամբ:
    Կարծում  եմ՝ լավ  ուսուցիչ  լինելու  համար,  պետք  է  հոգով և սրտով   նվիրվես  աշակերտներիդ  և   նրանց   ուսումնառության  գործին: Ուսուցիչը  պետք է  հաճույք  ստանա  իր  աշխատանքից,  ուրախանա  և  հպարտանա  իր  աշակերտի  անգամ  ամենափոքր  հաղթանակով,  հոգատար  լինի  իր  աշակերտների  նկատմամբ,  սիրի  և  հարգի  նրանց :
    Ուսուցիչը  պետք  է  աշխատի  և  դասարան  մտնի  այն  համոզմունքով,  որ  բոլոր  աշակերտները  կարող  են  սովորել՝ հաշվի  առնելով  նրանցից  յուրաքանչյուրի  անհատական  առանձնահատկությունները:
    Ձգտում  եմ  դասարանում  ստեղծել  ջերմ,  համագործակցային,  հաղորդակցական  և  անկեղծ  մթնոլորտ :
    Կարևորում  եմ  ծնողների  համերաշխ  կոլեկտիվի  ստեղծումը,  հարգալից  և  բարյացակամ  վերաբերմունքը  միմյանց  նկատմամբ :
    Ուզում  եմ,  որ  յուրաքանչյուր  աշակերտ  իմ  դասարանում  իրեն  զգա  ամբողջի  մի  մասը,  լինի  սիրված  և  պաշտպանված :
    Այս  ամենին  հասնելու  համար  ձգտում  եմ  իմ  մեջ  սերմանել  անսահման  համբերատարություն,  մարդասիրություն  և  պատասխանատվություն,  ինձ  վստահված   յուրաքանչյուր  երեխայի  ճակատագրի  համար :

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта