Երաժշտության դերը կրթության գործում



    Տ. Մանսուրյանի երաժշտության («Կտոր մը երկինք») հնչյունների ներքո սկսվեց պատմական ակնարկ-զեկուցումը երաժշտության մասին: Նախաքրիստոնեական ժամանակների ծիսակատարություններից մինչև շարականներ ու տաղեր, հոգևոր ու աշխարհիկ երգեր, Նարեկացի ու Շնորհալի, Կարա-Մուրզա ու Կոմիտաս ճանապարհը իր դերն ունեցել է ազգային մշակույթի ու կրթության զարգացման գործում: Գ.Միրիջանյանի ելույթը մեկ անգամ ևս հաստատեց ,որ երաժշտության դասավանդումը կարևոր օղակ է մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և ազգային մշակույթի զարգացումը ճիշտ ուղիով տանելու գործում: Ուսուցիչներին է Կոմիտասն ուղղում իր խոսքերը. "Պետք է վար իջնել մինչև մանուկի հոգեկան աստիճանը և զայն առնելով՝ ձեզի հետ բարձրացնել":
    Ակունքներից ազգային  երաժշտության ժառանգության ուսումնասիրությունը կարևորելով՝ բանախոսը շեշտը դրեց համաշխարհային մշակույթին համընթաց քայլերի վրա:


    Գ. Միրիջանյան

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта