Հայ ավանդական դաստիարակություն

    Հայ ավանդական դաստիարակությունը ներկայացրին Ա. Մելիքյանը, Ն. Նիկոյանը,
    Գ. Սաֆարյանը, Ա. Թևոսյանը:



    Յուրաքանչյուր ազգի լինելիության կարևորագույն գործընթացն իրականացվում է նախ և առաջ ընտանիքում, իհարկե, դպրոցում, որևէ կրթական միջավայրում, հասարակության այլ շերտերում:
    Ունենալ ազգային կրթական համակարգ, կրթել ու դաստիարակել հայ մարդ. սրան  պիտի միտված լինի ողջ կրթական գաղափարախոսությունը:



    Խորհրդածություն դաստիարակության վերա
    Նպատակ դաստիարակության
    Ղ. Աղայան


    Ուսուցանել կնշանակե սովորեցնել մի բան, իսկ կրթել կնշանակե վարժել մի բանի մեջ կամ աճեցնել, զարգացնել այն զորությունը, ընդունակությունը, որ արդեն կա անհատի մեջ: Այն արհեստը, որ կայանում է այդ երկու պաշտոնի ի միասին կատարելումը, ասվում է դաստիարակություն:
    Մեծ է դաստիարակի գործը, և սրբազան է նորա պաշտոնը, վասն զի ով որ բանական արարածին ձեռք է առնում, նորան կատարելագործելու մտոք, նախ և առաջ հարկավոր է իմանալ, թե <<ի՞նչ է նա, ինչպիսի՞ ինչ է, և ինչու՞ համար է>>:
    ...Ասել է, թե մարդն ունի մարմին, հոգի և միտք և դոքա երեքը ի միասին են կազմում մարդուս ամբողջ գոյությունը:...
    ...Դաստիարակության միակ նպատակը պիտի լինի զարգացնել մարդուս այդ երեք կողմն ի միասին, որպեսզի նա լինի ուժեղ, խելոք և առաքինի:...
    ...Ուրեմն մարդուս երեք կողմն ի միասին պիտի լինի զարգացած, որ նա լինի կատարյալ մարդ:



    Ներկայացրեց Ա. Մելիքյանը:

     

    Հայ ավանդական ընտանիք կառույցի, նրա  առանձնահատկությունների մասին խոսեցին Գ. Սաֆարյանը և Ն. Նիկոյանը:



    Հայ  ընտանիքը  միշտ էլ  հայտնի է  եղել  իր  բարոյական  ամրությամբ  և  կայուն  ավանդական  բարքերով:  Դրա շնորհիվ է, որ ենթարկվելով  դարերի   փորձությանը և, իհարկե, կրելով  նաև  ժամանակների  ազդեցությունը՝  այն  այսօր էլ  շարունակում է  պահպանել  իր ազգային նկարագիրը:

    Ազգերի զորությունն ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի ու հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանցից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը:


    Մուրացան
     

    Ազգային պարը, որպես գեղագիտական դաստիարակության հզոր միջոց, ներկայացրեց Ա. Թևոսյանը:


     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта