«12 խորհուրդ առաջին դասարանցու ծնողին»


    2017թ. հոկտեմբերի 17-ին դպրոցի ուսուցիչների համար դասվար Գ.Բախտիկյանը զեկուցում էր պատրաստել՝ «12 խորհուրդ առաջին դասարանցու ծնողին» թեմայով: Իր երկարամյա փորձից ելնելով՝ նա կարևորեց երեխայի մեջ ծնողի կողմից բարձր գնահատական ձևավորելու,  պատասխանատվություն և հանդուրժողականություն դաստիարակելու, լավատես մարդ մեծացնելու, երեխայի՝ սեփական կարծիքն ունենալու, ինքնուրույն և նպատակասլաց լինելու, իր և ուրիշների ժամանակը գնահատելու խնդիրները:
    Նույն օրը՝ երեկոյան, Գ.Բախտիկյանն իր խորհուրդներն ուղղեց առաջին դասարանցիների ծնողներին, որոնք հավաքվել էին ամենամյա հանդիպման: