Նշում ենք բուն բարեկենդանը...Հայոց եկեղեցու ամենասիրված տոներից է Բարեկենդանը: Այն հայ առաքելական եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պահքը ընկած ժամանակաշրջան։
Պատմության մասնախմբի ուսուցիչներ Լ. Բաբայանը և Շ. Մարգարյանը միջոցառում էին կազմակերպել 9”5”, 8”2” և 5”4” դասարանների աշակերտների մասնակցությամբ: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո աշակերտները ներկայացրին տոնի խորհուդը, անցկացման կարգը և հետաքրքրաշարժ պահերը:
Միջոցառման վերջում աշակերտները անդրադարձան նաև Մեծ պահքին: Այն յուրաքանչյուր քրիստոնյայի համար կյանքը նորովի սկսելու, մեղքերից ազատվելու, ազնիվն ու արդարը, բարին ու լավը գնահատելու և կարևորելու ժամանակաշրջան է:
|