Հայոց պետականություն


    Հայաստանի Հանրապետության 26-ամյակին ընդառաջ 6"3" դասարանը ներկայացրեց իր գիտելիքները բաց դասին՝ «Հայոց պետականությունե թեմայի շուրջ։ Հայ ժողովրդի պատմությունը հասել է 21-րդ դար՝ վերականգնելով իր անկախությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության և Արցախի։ Նրա հարևանությամբ ապրող շատ ժողովուրդներ, որոնք անգամ կայսրություններ են հիմնել, ընդմիշտ անհետացել են պատմության թատերաբեմից։ Աշակերտները ներկայացրեցին իրենց ինքնուրույն աշխատանքը՝ պատմելով Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության հռչակման և կայացման մասին։ Կազնակերպվեց մտագրոհ հարցերով աշխատանք, վերլուծական հարցերով քննարկում։