Գլոյան Վալենտինա


    «Օրբելի եղբայրների գիտական աշխարհում»
    «Կեչառիս վանքային համալիրում»
     
    Երևանի պատմության թանգարան
     
    «Դասական մանկավարժության տենդենցները»

    Հայոց պետականություն

    2009-2014 թվականներին սովորել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2014-2016 թվականներին ուսումս շարունակել եմ նույն համալսարանի պատմության ֆակուլտետի   "Համաշխարհային պատմության ամբիոնում" մագիստրոսական  ծրագրով :
    2013 թվականին մասնակցել եմ  "Մեդիացիան որպես միջազգային կոնֆլիկտների հաղթահարման միջոց" աշնանային դպրոցին ստացել վկայական, "Conflict Transformation training"-ին՝ կազմակերպված "Imagine" միջազգային կազմակերպության կողմից:
    2013 թվականին անդամակցել եմ "European Youth Parliament" միջազգային կազմակերպությանը, "Երիտասարդ պատմագետների ասոցիացիային":
    Պատրաստել եմ  գիտական հոդվածներ հետևյալ թեմաներով՝ "Winston Churchill’s Ideology of “Cold War”(“Post-war” and contemporary political responses)" (2014 թ.), "Ibn Khaldun's theory of Civilization" (2015 թ.):
    2016 թվականին և 2017 թվականին մասնակցել եմ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված աշակերտական գիտաժողովին և իմ կողմից  ղեկավարված աշակերտների  ներկայացված չորս հոդվածները ընտրվել են հրատարակման համար:Հոդվածների թեմաները  հետևյալն են՝ "Կիլիկյան հայոց թագավորությունը.նրա դերը աշխարհաքաղաքական հարաբերություններում և միջազգային առևտրում", "Լևոն 6-րդ Լուսինյան. Կիլիկիայի դեգերող արքան", "Նախիջևանը որպես մոռացված ռազմաճակատ", "Մշակութային անցումային հիմնախնդիրները հետխորհրդային Հայաստանում":
    2015-2017 թվականներին աշխատել եմ Երևանի   № 167 հիմնական դպրոցում ՝ որպես պատմության ուսուցչուհի:
    2017 թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան № 55 դպրոցում՝ որպես պատմության ուսուցչուհի: 
    Ժամանակակից աշխարհում կատարվող քաղաքակրթական փոփոխությունները պարտավորեցնում են, որ ուսուցչուհին լինի նաև դասընթացավար՝ ներդնելով իր հմտությունները, գիտելիքները, ուսուցման հնարքները և մեթոդները աշակերտի ինքնության բացահայտմանը:  Նրա մեջ փետք է սերմանել ձգտում դեպի կատարյալը, հարգանք մարդկության նկատմամբ, հետաքրքրասիրություն շրջակա աշխարհի հանդեպ: Ես սիրում եմ երեխաներին և հաճույքով փորձում եմ հետաքրքիր ներկայացնել մարդկության անցյալը, քննարկել ներկան և վերլուծելով կանխատեսել ապագան: