Ա. Չեխովի անվան № 55 դպրոցի 8 և 9-րդ   դասարանի աշակերտները Հայաստանի պատմության թանգարանի Երրորդ հանրապետության սրահում իրենց դասղեկների և պատմության ուսուցչուհի Սեդա Գալստյանի հետ յուրօրինակ դաս անցկացրին` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին: Ուսուցչուհին  պատմեց  Հայաստանի անկախության գործընթացի մասին, որից հետո աշակերտները իրենք ներկայացրին սրահի նյութերը` Հայաստանի անկախության հռչակագիրը, ՀՀ առաջին Սահմանադրությունը և այլն: Աշակերտների ոգևորությունը վարակել էր նաև օտարերկրացի հյուրերին, որոնք հաճույքով լսեցին մեր աշակերտների խոսքը: