"Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ չեմ խնայե։ Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ' վերջինը չի ըլլա":
    ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ


     

    Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, "Ոսկե արծիվ" շքանշանի ասպետ  Մոնթե Մելքոնյանը  նոյեմբերի 25-ին կդառնար 60 տարեկան:    Նա համազգային երևույթ է: Նա ճիշտ ժամանակին հասավ` իր ազգի օրհասական պահին, և ոչ միայն ճակատագիրն ու հոգին նվիրեց հայրենիքին, այլև իր երիտասարդ կյանքը:


     

    Հայոց պատմության ուսուցչուհի Լ.Բաբայանը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում' նվիրված Մոնթե Մելքոնյանին:      Դպրոցում թևածում էր հայրենասիրական ոգին: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Մոնթեի կյանքն ու  գործունեությունը, ՀԵՐՈՍԻ անցած  ուղին: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական  երգեր:


     

    Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա: