Առավել կարևոր է մեկ առարկան դիտարկել տասը տարբեր կողմերից, քան տասն առարկաներ` միակողմանի
Ա. Դիստերվեգ

 

Աշխատանքում, ուսման մեջ, խաղում, ամեն մի ստեղծագործական գործունեության մեջ մարդուն անհրաժեշտ են խելամտություն, սրամտություն, կռահելու, կշռադատելու ունակություն՝ այն բոլորը, ինչ մենք դիպուկ կերպով անվանում ենք հնարամտություն: Հնարամտությունը կարելի է զարգացնել սիստեմատիկ ու աստիճանական վարժությունների միջոցով, վճռելով, մասնավորապես, թե՛ դպրոցական դասընթացի մաթեմատիկական խնդիրները, թե՛ պրակտիկայից բխող խնդիրները, որոնք կապված են մեզ շրջապատող իրերի և իրադարձությունների աշխարհի դիտումների հետ:
Մաթեմատիկան կարգապահ է դարձնում միտքը, վարժեցնում է տրամաբանական մտածողությունը, իզուր չեն ասում, որ մաթեմատիկան գիտական առարկաների թագուհին է: