Սարգսյան Հռիփսիմե

     

       2015 թվականին ավարտել եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝  2017 թվականին, ԵՊՀ «ժամանակակից հայոց լեզու» մասնագիտությամբ մագիստրատուրան: Այժմ ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ եմ:  2017 թվականից աշխատում եմ Ա.Չեխովի անվան № 55  դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
    Երեխաների կյանքում ուսուցիչները կարևոր դեր են կատարում և՛ գիտելիքների ապահովման, և՛ դաստիարակության ճիշտ կազմակերպման տեսակետից:  Այս ամենը գիտակցելով՝  կարևորում եմ երեխաների կրթության ճիշտ կազմակերպումն ու որակյալ դասերի  նշանակությունը:
    Ուսուցիչները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ աշակերտների համար, ուստի հարկավոր է ոգեշնչել ապագայի նկատմամբ,  արմատավորել լավատեսություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ:

     

    «Դասական մանկավարժության տենդենցները»

     

    Վիլյամ Սարոյանի "Հայ մուկը"