Նոյեմբերի 15-ին 5"2" դասարանը ընթերցասրահում անցկացրեց բաց դաս՝ Վիլյամ Սարոյանի "Հայ մուկը" պատմվածքը թեմայով: Վիլյամ Սարոյանը մեր հոգևոր կյանքում  և գիտակցության մեջ կարևոր դեր է կատարում: Հայկական ինքնություն ասվածը առանց Սարոյանի և Սարոյանի ժառանգության հնարավոր չէ պատկերացնել:

          

    Աշակերտները ներկայացրին պատմվածքի հիմնական բովանդակությունը և վերլուծեցին:  Դասի ընթացքում անդրադարձան հայրենասիրության, խիզախության, պատվով կռվելու և  ազնիվ հաղթելու դրսևորումներին: Երեխաները ևս մեկ անգամ համոզվեցին, որ հայի տեսակն անպարտելի է: Վերջում ներկայացվեց տեսահոլովակ. երեխաները բարձրաձայնեցին Սարոյանի խորհուրդները սերունդներին: