Գրքի քաղաքակրթական դերը


          Քաղաքակրթության   սկզբնավորումը կապված է գրի ստեղծման, իսկ գիտելիքի և գիտության տարածումն  ու զարգացումը՝ գրքի ու գրատպության հետ: Գիրը և գիրքը խիստ կապված  են և անհնար է առանձնացնել մեկը մյուսից, քանզի գրով է գիրք գրվում և գրով է գիրք ընթերցվում:
         Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն տասը տարի շարունակ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։




    5"2" դասարանը դասղեկ Հռիփսիմե Սարգսյանի հետ ևս մեկ  անգամ կարևորեց գիրը  և ցույց տվեց գիրք գրելու և ընթերցելու նշանակությունը մեր կյանքում:



    Գրի և գրքի շնորհիվ  այսօր ունենք պատմություն, մշակույթ, ավանդազրույցներ, հին ճարտարապետական կոթողների նկարագրություն, հնագիտական գտածոներ: Բաց դասի ընթացքում երեխաները ցույց տվեցին գրքի քաղաքակրթական դերը մեր կյանքում և ընդհանրապես գիտակից հասարակություն ձևավորելու ոլորտում նրա ազդեցությունը՝ մարդկային հասարակության, գիտության, մշակույթի և  պատմության մեջ:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта