Մանկավարժական ընթերցումներ

    Մանկավարժական այս ընթերցման թեման էր "Ժամանակակից մանկավարժության զարգացման միտումները":

     


    Իրենց գործընկերների համար հետաքրքիր հաղորդում էին պատրաստել Ն.Սադոյանը և Վ.Երանոսյանը:

     

    Ն.Սադոյանը խոսեց 21-րդ դարում կրթության նպատակի, 21-րդ դարի մարդու հիմնարար հմտությունների մասին,  ներկայացրեց կրթության զարգացման հիմնական ուղղությունները՝ մարդասիրական ուղղվածությունը, հումանիտարիզացումը, ազգային հենքը, աշակերտի դերի ակտիվացման կարևորությունը, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների փոփոխության անհրաժեշտությունը և այլն: Վ.Երանոսյանը պատմեց մեդիա կրթության մասին՝ ներկայացնելով դրա ձևավորման պատմությունը և զարգացման միտումները: