Նոյեմբերի 30-ին` աշնան վերջին օրը, դպրոցում կազմակերպվեց ցերեկույթ` "Մնաս բարով, աշու՜ն" խորագրով: Իններորդ դասարանի աշակերտները գրականության ուսուցչուհի Ն. Միրզոյանի նախաձեռնությամբ ներկայացրին գրական – երաժշտական գեղեցիկ կոմպոզիցիա: 


    Հետաքրքիր էր բեմի ձևավորումը. այն հիշեցնում էր աշնանային այգի` իր գունագեղ տերևներով, մերկ ծառերով և ցողաթաթախ նստարաններով: Աշակերտները հյուրն էին այգու. նրանք եկել էին  հրաժեշտ տալու իրենց գունազարդ  ու թախծոտ  ընկերոջը: 



    ]Պայծառ թախիծն  ու քաղցր հուշերը համակել էին բոլորին:  Աշակերտները ասմունքում էին Վահան Տերյանի, Վահագն Դավթյանի, Պարույր Սևակի և Համո Սահյանի` աշնան  ու սիրո  մասին գրված բանաստեղծություններից: Տպավորիչ էին հատկապես  9"4" դասարանի աղջիկների` Անիի և Թամարայի երգերի կատարումները կիթառի նվագակցությամբ:  Ներկաները միջոցառումից մեծ բավականություն ստացան: