Շնորհավո՛ր տոնդ, ուսուցիչ



    Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել ուսուցչին և խոնարհվել նրա վաստակի առաջ: Ուսուցիչն է ճանապարհ բացում և սովորեցնում քայլել այդ ճանապարհով: Այս գեղեցիկ տոնն առիթ էր 6/1 դասարանի համար իր բարեմաղթանքի և երախտագիտության խոսքը հղելու դպրոցի բոլոր ուսուցիչներին:  Երեխաներն իրենց հոգու գույներով պատկերեցին այս օրը և  ուսուցիչներին պայծառ ժպիտներ պարգևեցին: Ուսուցչի նկատմամբ սերն ու հարգանքը յուրաքանչյուրը պահպանում է  ողջ կյանքի ընթացքում: