"Հայ մուկը" դաս-քննարկում

     

    Այսօր 6"1" դասարանը ներկայացրեց  դաս-քննարկում, որը նվիրված էր հայ ժողովրդի ճակատագրով մտահոգված, ողջ էությամբ, երազանքներով ու խոհերով հայ ժողովրդին կապված գրող Վիլյամ Սարոյանի "Հայ մուկը" պատմվածքի քննարկմանը: Այս փոքրածավալ ստեղծագործության միջոցով Սարոյանը կարողացել է մի ողջ ժողովրդի նկարագիր ներկայացնել: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին  դաս-քննարկմանը: Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք և վստահաբար կարող ենք ասել, որ ոչ մի ուժ չի կարող ոչնչացնել հային: