Նորից Սարոյանի հետ...

     

    Նոյեմբերի20֊ին Վ.Սարոյանի "Հայ մուկը" պատմվածքի քննարկումն անցկացվեց 8/4 դասարանում։ Եթե շատ գրողներ մտածում են, թե իրենց գործերն ապագայում ինչ փառք կբերեն իրենց, ապա Սարոյանը մտածում է, թե իր գործերը կկարողանա՞ն ապագայում թեկուզև մի փոքր ազնվացնել աշխարհը։ Նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում, բայց չեն չարանում, չեն վհատվում։  Իր հայ լինելու հպարտությունը Սարոյանը բարձրաձայնում էր ամենուրեք . "Ես Կալիֆորնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, ամեն տեղ հայ և ամեն տեղ նույն մարդն եմ"։ Սարոյանի հերոսները գտնում են, որ չար մարդուն պետք է ներել, և եթե մարդը խիղճ չունի, նա դեռ իսկական մարդ չէ։ Աշակերտները կարդացել էին պատմվածքը և անգիր էին սովորել հատվածներ։ Նրանք կատարում էին հետաքրքիր մեկնաբանություններ։ Անդրադարձան մեր պատմության թե' տխուր, թե' հաղթանակած էջերին։ Սարոյանի  հերոսի՝ Արտաշի կերպարը օտարին կուլ չգնացող, աշխարհի անարդարություններին չենթարկվող հպարտ հայի տեսակն է։ Նա խիզախ է, խելամիտ, տարբերվում է մյուսներից ապրելու ցանկությամբ: