Մարգարյան Արմինե

     

    Միջոցառումներ

    Լսողությունը և ձայնը կենսաբանության և ֆիզիկայի տեսանկյուններից

     

    Что? Где? Когда?

     

    Շնորհանդեսներ

    Связь физики и биологии.

     

    Դասավանդման մեթոդներ

    Ջերմային երևույթներ

     

    Հետազոտական աշխատանքներ

    Խմբային աշխատանքի պտուղները

    1990թվականին ընդունվել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ, որն էլ ավարտել եմ 1995-ին: 1997 թ. ընդունվել եմ աշխատանքի Իսակովի անվան №132 դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ 2004 թվականից  նույն դպրոցում սկսել եմ դասավանդել "ֆիզիկա" առարկան: 2011 թ.՝ ավագ դպրոցների ստեղծման ժամանակ, մասնակցել եմ ավագ դպրոցների համար ուսուցիչների որակավորման դասընթացներին և համապատասխան որակավորում ստանալուց հետո սկսել աշխատել Վահագն Դավթյանի անվան № 149 ավագ դպրոցում: 2014 թ.ստացել եմ որակավորման առաջին աստիճանի տարակարգ տպագրված հոդվածի հիման վրա:
    Շատ եմ կարևորում իմ մասնագիտությունը, քանի որ կարծում եմ՝ յուրաքանչյուր ուսուցիչ անմնացորդ հետք է թողնում իր աշակերտների կյանքում։ Սիրում եմ շփվել երեխաների հետ և փորձում եմ սեր արթնացնել դեպի ֆիզիկան՝ օգտագործելով դասավանդման տարբեր մեթոդներ: Ֆիզիկան մի գիտություն է, որն ուսումնասիրում է բնության հիմնարար օրենքները, փորձում բացատրել դրանց տարբեր դրսևորումները,և  առավել քան ոգևորիչ են լաբորատոր փորձարկում-դասերը, որոնցով աշակերտը կապ է ստեղծում մատերիա ասվածի հետ, լցվում հետաքրքրությամբ ու ավելին բացահայտելու ձգտումով։ Ըստ իս՝ ուսուցչի հաղթանակը աշակերտի գոհունակ ժպիտն է՝ պատրաստ առեղծվածներ բացահայտելու, իսկ ֆիզիկայի սահմանն անհունն է... Սիրելով մասնագիտությանս հիմունքներն ու արժևորելով դրա դերը ամենքիս կյանքում՝ գերխնդրային եմ համարում առարկայի հիմնավոր ուսուցումն ու ֆիզիկա սովորելու ցանկությունն աշակերտի մեջ սերմանելը։

     

    Մարդու արժեքը որոշվում է նրանով, թե ինչ է նա տալիս, այլ ոչ թե նրանով, ինչի է նա ունակ հասնելու:
    Փորձե՛ք լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ:

    Ալբերտ Էյնշտեյն

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта