Լուսնի կամ Բերքի Չժունցյու չինական տոնը մեր դպրոցում...


    Մեր դպրոցի սովորողները ազգային մշակույթի կրողն են և սովորում են հարգել այլոց մշակույթը: 
    Հոկտեմբերի 10-ին մեր դպրոցում կրկին տոնական տրամադրություն  էր. դպրոցի բակը զարդարված էր չինական խորհրդանիշներով ու կարմիր լապտերներով: Դպրոցը տոնում էր չինական Լուսնի տոնը:
    Բոլոր 5-րդ դասարանցիները չինարենի դասին վիրտուալ այցելություն կատարեցին դեպի Չինաստան, դիտեցին չինական մուլտֆիլմ Չան Ըի առասպելի մասին, սովորեցին նոր բառեր օրվա խորհրդի վերաբերյալ, երգեցին չինական երգեր, համտեսեցին տոնական համեղ բլիթներ:
    Չինարենի դասից հետո տոնը շարունակվեց բակում: Կոնֆուցիուսի ինստիտուտի չինացի ուսուցիչները ներկայացրին Ուշու մարտական արվեստի հիասքանչ դրվագ, երեխաները իրենց ուսուցիչների հետ խաղացին տարբեր չինական աշխույժ խաղեր, երգեցին չինական երգեր: