Լեզուների դասավանդման լավագույն փորձի փոխանակում


    Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի և 

    Երևանի Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոցի կողմից անցկացվեց 

    փորձառու ուսուցիչների փոխադարձ դասալսումներ: 

    Առաջին փորձն էր, որի արդյունքը գերազանցեց  սպասելիքները: 

    Բացահայտեցինք մեր ուսուցիչներին նորովի: Ուսուցիչները 15 րոպեում իրականացրին վարպետաց դասեր, կիրառեցին նորագույն տեխնոլոգիաներ և մանկավարժական հնարքներ՝ ապահովելով գերազանց արդյունք: 

    Ուսուցիչները ներկայացրին դասի նպատակը, ակնկալվող արդյունքները և լիովին իրագործեցին ակնկալիքները: 

    Դատելով գործընկերների հետ լավագույն փորձը փոխանակելու արդյունքներից՝որոշվեց գործընթացը շարունակական դարձնել:

    Վարպետաց դասերը վարող բոլոր ուսուցիչներին տրվեցին հավաստագրեր Կոնֆուցիուսի ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի և Ա. Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցի կողմից:


    դասվար՝ Ալլա Մելիքյան

     


    անգլերենի ուսուցիչ՝ Մանան Աղաբաբյան

     

    ռուսաց լեզվի ուսուցիչ՝ Նինա Ղազարյան

     

    չինարենի ուսուցիչ՝ Չան Լյու