Վիլյամ Սարոյանի <<Հայ մուկը>> պատմվածքի  քննարկում

    Հոկտեմբերի  25- ին  87 դասարանում անցկացվեց Վիլյամ Սարոյանի "Հայ մուկը" պատմվածքի  քննարկումը: Սա Սարոյանի ինքնատիպ պատմվածքներից մեկն է,  որտեղ նա անդրադառնում է մարդուն, հային, հայի տեսակին:  Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Միրզոյանը: Սկզբում մասնակիցները դիտեցին  Վիլյամ Սարոյանի  հարցազրույցից մի հատված, լսեցին  նրա ձայնը, մեկնաբանեցին տեսանյութում հնչած սարոյանական իմաստուն մտքերը: Ապա երեք աշակերտուհիներ ընթերցեցին պատմվածքը իրենց մեկնաբանությամբ: Աշակերտները ծանոթ էին Սարոյանի կյանքի հետաքրքիր մանրամասներին, մանրակրկիտ ուսումնասիրել էին պատմվածքը և ակտիվ մասնակցում էին քննարկմանը, հետաքրքրական բացահայտումներ անում: Այն հայի էության ինքնատիպ վերաիմաստավորում էր աշակերտների կողմից: Դասն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում: Հետաքրքիր էր նաև աշակերտների նկարների ցուցադրությունն ու սեփական մեկնաբանությունը: Շատ հետաքրքիր և ուսանելի դաս էր: