Տարոն Հայրապետյանը ծնվել է 2003թվականին Երևանում: 2005թ.-ին ծնողների հետ մշտական բնակություն է հաստատել ՌԴ-ում, որտեղ և 9 տարեկանից սկսել է զբաղվել բռնցքամարտով:


    Ունեցել է բազմաթիվ նվաճումներ տարածաշրջանային (Յալթա քաղաքի չեմպիոն, Ղրիմի փոխչեմպիոն) և միջազգային մրցաշարերում:




    2017թ. ընտանիքով վերադարձել են ՀՀ, և արդեն մեկ տարի է՝ սովորում է մեր դպրոցի 8/6 դասարանում: Այստեղ նա շարունակում է զբաղվել իր սիրած սպորտաձևով և արդեն հասցրել է հաղթանակներ նվաճել մի քանի մրցաշարերում: 2017թ. մարտի 28-30-ը մասնակցել է Վրաստանի Զուգդիդի քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարին և զբաղեցրել առաջին հորիզոնականը իր քաշային կարգում: Ապրիլի 21-23-ը Երևանում անցկացվող մրցաշարում նույնպես զբաղեցրել է I տեղը: Տարոնը ունի բարձր առաջադիմություն նաև ուսման մեջ:


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта