Սպասում եմ քեզ, հա՛յ զինվոր

    Բանակի մասին ցանկացած խոսք ու զրույց հուզմունքի ալիք ու պատասխանատվության մի նոր զգացում է առաջացնում:
    «Սպասում եմ քեզ, հա՛յ զինվոր» շարադրությունը հուզեց շատերին: Աշակերտների խոհերն ու մտքերը, մանկական հոգիների հուզմունքը հորդում էր, շաղ տրվում նրանց տետրերում ու թղթերի վրա որպես ակնածանք ու խոնարհում, մտահոգություն ու ցանկություն:
    Ստորև ներկայացնում ենք 8"5" դասարանի աշակերտուհի Գայանե Պողոսյանի շարադրությունը՝ «Սպասում եմ քեզ, հա՛յ զինվոր» վերնագրով:

     

                Քունս չի տանում: Փորձեցի խոսել աստղերի հետ, ինչպես անում եմ ամեն երեկո: Բայց աստղազարդ ու գեղագանգուր երկնքի աստղերը ինձ չեն ժպտում, աչքով չեն անում: Երկինքն էլ է տխուր: Ի՞նչ է պատահել: Զգացի, որ սիրտս կսկծում է, ձեռքերս էլ բռունցքներ են դարձել. Տխրությունը պարուրել է ինձ: Հիշեցի… Կեսօրին հայրիկի դարակը դասավորելիս գտա նամակների կապոց: Ինձ հետաքրքրեց: Սկսեցի կարդալ, ընկղմվեցի ու դուրս չեկա. ինձ կլանել էին Դավիթի  մտերիմների   զգացմունքայնությունը, անսահման սերը, սպասումը…


    Մարտի 5


    Սիրելի՛ Դավիթ, մեր դասարանը հավաքվել էր, և տղաները հիշեցին ձեր ֆուտբոլի մրցույթները հարևան դպրոցի  տղաների  հետ. դպրոցի պատիվը կարևոր էր քեզ համար: Հիմա չեն խաղում: Երևի սպասում են քեզ…

     

    Մարտի 30


    Սիրելի՛ Դավիթ, կարդում էի քո գրառումների տետրը, որ ինձ էիր վստահել վերջում: Դու գրել էիր, որ հայրենիքը բարձր է ամեն ինչից: Ես գիտեմ, որ դու կարող էիր չմեկնել սահման, բայց թաքնվել տաքուկ անկյունում, դու չէիր կարող… Անհամբեր սպասում ենք քեզ…

    Ապրիլի 7


    Սիրելի՛ Դավիթ, մեր տուն էր եկել  Մհերի մայրը: Պատմում էր քո մասին, սառնամանիքային այդ օրը թշնամու հարձակումը կանխելու և մարտական առաջադրանքը կատարելու մասին: Սպասում եմ քեզ, որ դու պատմես այդ մասին…

                 Մի տետր  կար այդ  կապոցի մեջ,որ ինձ անակնկալի բերեց: Դավիթի դպրոցական շարադրության տետրն էր՝ արդեն մի քիչ խունացած: Դ. Դեմիրճյանի "Վարդանանք"-ի հերոսի՝ Վ. Մամիկոնյանի խոսքերը դարձել էին  մի շարադրուրյան  բնաբան. "Հայրենիքը դժվար բան է. ամեն մարդ չի կարող ունենալ": Ու հորդել էին մտքերը, խոհերն ու դատողությունները հայրենիքի, ազատության և հայրենի հողը պահելու վերաբերյալ:
    Ո՞վ է Դավիթը, արդյոք նա վերադարձլ է, ո՞ւր է հիմա նա: Այս մտքերն էին զբաղեցնում ինձ, ու ես մտահոգ էի: Մտադիր էի հայրիկից հարցնել: Կուզեի ,որ զինվոր Դավիթին սպասողների աչքերը թաց լինեին ուրախությունից, ու աստղերն էլ ինձ ժպտային: Կուզեի, որ խաղաղ երկնքում ճախրող թռչունները իջնեին քո պապերի հողերի, մշակվող հասուն արտերի ու խաղողի այգիների վրա: Իսկ այդ ամենը քո շնորհիվ է, հա՛յ զինվոր:
    Կուզեի, որ քեզ սպասող մայրերի ու քույրերի աչքերը փայլեին վերադարձի լուրից, սիրելի՛  զինվոր:
    Կուզեի … շատ բան կուզեի, բայց ես ևս բոլորի պես սպասում եմ քեզ, իմ հայրենիքի պաշտպան հա՛յ զինվոր: 
    Պողոսյան Գայանե 8"5" դասարան

     

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта