Անկախության օր պատմության թանգարանում


    Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ 8"4"  դասարանը պատմության դասն անցկացրեց  պատմության թանգարանում:  Ուսուցչուհի Ս.Գալստյանը պատմեց Հայաստանի Հանրապետության մասին, ներկայացրեց ցուցանմուշները, ապա դասարանը խմբերի բաժանեց և առաջարկեց ուսումնասիրել ցուցադրված նյութերը: Դասի ընթացքում սովորողները ծանոթացան Հայաստանի Հանրապետության պատմությանը՝ սկսած հիմնադրման օրվանից:  Յուրաքանչյուր խումբ պատմեց այն նյութի մասին, որը հանձնարարված էր ներկայացնել:  Դասը  բովանդակալից էր և հետաքրքիր: