Հայաստանի ազգային պատկերասրահում


          Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը նշանակալի իրադարձություն է համայն աշխարհի մշակութային կյանքում։
    Այդ կապակցությամբ Ա․ Պ․ Չեխովի անվան N55 դպրոցի 8"3" դասարանի աշակերտները, դասղեկ՝ Ն․Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ տեղի էր ունենում   մեծ նկարիչ  Հ. Այվազովսկու ցուցահանդեսը։



    Այվազովսկու կտավները ներկայացնում էին ծովանկարչությունը տարբեր ժանրային դրսևորումներով, նրա անցած ստեղծագործական ուղին, թույլ տալիս ծանոթանալ նկարչի գեղարվեստական ըմբռնումներին ու մեթոդին: Այնուամենայնիվ, Այվազովսկու տարերքը փոթորկոտ ծովն էր՝ նրա ստեղծագործությունների առանցքային թեման։ Փոթորկահույզ տեսարանները Այվազովսկին նկարել էր՝ փոխանցելով անսանձ տարերքի և մաքառող մարդու դրամատիկ բախումը։ Բայց ինչպիսի ահեղ փոթորիկ էլ պատկերած լիներ Այվազովսկին, կտավի անկյունում սև ամպերը ճեղքում էր լույսի մի շող, երբեմն` սուր, ծակող, երբեմն` թույլ ու հազիվ նշմարելի։




    Մարտիրոս Սարյանի խոսքերով`"փրկության այդ լույսի մեջ է Այվազովսկու բոլոր փոթորիկների իմաստը": Լույսի, որ քաոսից ու խավարից տանում է դեպի արարում։
    Աշակերտները, մեծ բավականություն ստացած, դուրս եկան պատկերարսհից։