Էքսկուրսիա Սարդարապատի հուշահամալիր


    8/1դասարանի Էքսկուրսիան Սարդարապատի հուշահամալիր:

    Ամեն անգամ Սարդարապատ գնալիս նորից ու նորից եմ արժևորում մեր ժողովրդի անցյալը, ներկան և հավատում նրա ապագային։ Ռաֆայել Իսրայելյանի նախագծած հուշահամալիրը հզոր աշխատանք է, որ թողել է սերունդներին։ Հիացմունքով էին աշակերտները շրջում բոլոր սրահներով։ Այնտեղ ներկայացված էին մեր արարող ժողովրդի բոլոր աշխատանքները` երկրագործություն, գորգագործություն, զինագործ վարպետների աշխատանքները։ էքսկուրսիան եզրափակվեց Մայիսյան հերոսամարտերին նվիրված սրահներում։ Վստահ եմ` երեխաները երբեք չեն մոռանա իրենց տեսածն ու լսածը։ Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր Սարդարապատում և Բաշ Ապարանում կանգնեցրին թուրքական հրոսակներին և փոխեցին մեր պատմության ընթացքը։