Մայրենիի օր


    Այս գեղեցիկ օրվան է նվիրված 8/1 դասարանի այցելությունը Ավ.Իսահակյանի՝ Վարպետի տուն ֊ թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, արտաքին տեսքով նման է մատուռի՝ եռանկյունաձև գմբեթով։ Երեխաներին ջերմությամբ դիմավորեցին թանգարանի աշխատակցները։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ էին լսում և դիտում այն ամենը,ինչ վերաբերում էր Վարպետին։ Տան հետևի մասում ընդարձակ այգին է՝ Բանաստեղծի կիսանդրով։ Թանգարանի նվիրական անկյուններից է նրա աշխատասենյակը։ Այստեղ՝ գրասեղանին, դրված են նրա կարդացած վերջին գրքերը, ձեռագրերը։ Պարզ ու համեստ կահավորանք ուներ Վարպետի ննջասենյակը։ Թվում էր՝ նա մի քանի րոպեով է իր սենյակից հեռացել։ Անչափ հետաքրքիր էր Վենետիկի Ռիալտոյի կամուրջի աշխատանքը՝լուսային գեղեցիկ համադրումով։ Ներկայացվեց տեսաֆիլմ, որտեղ տեսան և լսեցին կենդանի Իսահակյանին։ Այցելությունը ծառայեց իր նպատակին, որը երբեք չի մոռացվի։


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта