Տպավորություններ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանից


    Էրիկ –           Ամեն օր Ս.Կապուտիկյան  փողոցով  դպրոց եմ եկել ու
    վերադարձել տուն: Չեմ իմացել, որ այդ ճանապարհով տարիներ շարունակ
    քայլել  է մեծ բանաստեղծուհին:

    Ռիմա –         Սեյրանուհի Գեղամյանը սիրով ներկայացրեց Ս. Կապուտիկյանի և նրա
    նախնիների կենսագրությունը: Այսուհետ մեծ հաճույքով կայցելեմ
    թանգարաններ:

    Նարե –          Տպավորությունը մեծ էր: Ինձ հետաքրքրեց նաև հայ բանաստեղծուհու
    ապրելակերպը: Ինձ թվաց, թե հարազատ մարդու տուն ենք գնացել:

    Հրաչյա –       Ինձ համար հաճելի էր գտնվել Սփյուռքում ու հայկական գաղթօջախներում
    մեծ  պատիվ ունեցող Ս. Կապուտիկյանի տանը:

    Մարիանա – Հրաշալի էին գրադարանը, նվերներն ու զարդերը: Ինձ հետաքրքրեց <<Օրերի
    հետ>> գիրքը և առաջին հոնորարը, որով բանաստեղծուհին գնել էր սուրճի բաժակ: Նա էլ մեզ պես մարդ էր:

    Գայանե Փ. – Հաճելի էր նաև տիկին Արմենուհու (Դեմիրճյան) հետ: Նա ոչ միայն սիրով
    պատմում էր, հարցերով ստուգում մեր գիտելիքները, այլև հյուրասիրում:

    Լաուրա –     Ինձ դուր եկավ, թե ինչ սիրով էր Ս. Գեղամյանը  ներկայացնում Ս.
    Կապուտիկյանին: Տունն էլ դուր եկավ. շատ հյուրընկալ էր: Նստեցինք, զրուցեցինք, նկարվեցինք և ջուր էլ խմեցինք: Հարազատի տանն էինք:

    Արտյոմ –      Ես զարմացած էի, թե ինչքա՜ն շատ մեդալներ ուներ Ս. Կապուտիկյանը՝
    "Պատվո նշան", "Ժողովուրդների բարեկամության", "Հոկտեմբերյան
    հեղափոխության":

    Նանե Մ. –    Հետաքրքիր էր այն, որ Ս. Կապուտիկյանի կտակի համաձայն էր բացվել տուն –
    թանգարանը: Նա էլ իր ձեռքով դասավորել էր ցուցանմուշները:

    Գայանե Մ.  – Շատ հուզիչ էր, երբ իմացա, որ Սիամանթոյի քույրը 1963թ. Փարիզում
    Կապուտիկյանին է նվիրել եղբոր գրիչը:  


     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта