Աշխարհին նայում եմ հայերեն


    Վ. Սարոյանի ստեղծագործությունները հեռավոր Ամերիկայում հայ ին  հայ    և  մարդուն մարդ պահելու մասին են:
    7"2" դասարանի աշակերտները իրենց խոհերն արտահայտեցին Վ.Սարոյանի "Հայ մուկը" այլաբանական պատմվածքի շուրջ: Նրանք բնութագրեցին Արտաշին՝ որպես համարձակ և իրադրությունը ճիշտ գնահատող մարդու, որը հաղթանակի հասնելու համար կարևոր է համարում նախահարձակ լինելը: Հետաքրքիր էր, որ նրանք զուգահեռներ գտան նաև հայոց պատմության մեջ (Ավարարյր, Սարդարապատ, Ապրիլյան պատերազմ)

    • Միշտ էլ անելանելի վիճակից կա ելք: Երբեք չպետք է հուսահատվել, պետք է կամքի ուժ ունենալ և հաղթահարել դժվարությունները, իսկ հաղթանակից հետո չդադարեցնել պայքարը,- ահա սա էր եզրակացությունը:

    Եվ այս ամենի հետ հնչում էր "Արի տուն" երգը՝  Վ. Սարոյանի բառերով: