Ինտերակտիվ դաս
    Հայկական բանակ

    Այսօր <<Հայկական բանակի>> տոնի կապակցությամբ 6-րդ դասարանում բաց դաս էր:

    Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։ Մեր բանակը ծնունդ առավ արդեն իսկ փաստացի պատերազմական պայմաններում:



    Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հայկական զինված ուժերը ոչ միայն կարողացան արդյունավետ դիմակայել արտաքին թշնամուն, այլ նաև հարաբերական կայունության հաստատված խաղաղության հիմնական գրավականը դարձան:


    Այսօր արդեն կարելի է հպարտորեն ասել, որ ունենք բանակ, որը ամենամրցունակն է տարածաշրջանում, կարող ենք հպարտորեն ասել, որ հայկական բանակը կարող է անառիկ պահել սեփական տարածքները, իսկ հայ զինվորը անում է հնարավորն ու անհնարինը թշնամուն արժանի հակահարված տալու համար։


    Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջև, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս։

    Փառք ու պատիվ Հայոց Բանակին ու հայ զինվորին: