6-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս «Սկզբնաղբյուրների ուսումնասիրում» թեմայով։ Պատմություն առարկան հիմնված է տարաբնույթ սկզբնաղբյուրների վրա, այդ իսկ պատճառով կարևորվում է աշակերտին ծանոթացնել «սկզբնաղբյուր» հասկացությունը։

     

    Բաց դասից առաջ դասարանը այցելեց "Երևանի պատմության թանգարան" և ուսումնասիրեց բազմաթիվ նյութեր։ Հետաքրքրասիրությամբ լսեցին Երևանի մասին բազում պատմություններ, դիտեցին տեսաֆիլմ: Թանգարանում աշակերտներին լրացուցիչ պատմեցին ավանդական հայկական Ամանորի մասին:


    Բաց դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին իրենց գիտելիքները պատմական սկզբնաղբյուրների մասին և կատարեցին պատմահամեմատական վերլուծություն՝ հիմնվելով Երևանի պատմության փաստավավերագրական նյութերի վրա։

    Աշակերտները ներկայացրեցին լուսանկարչական սկզբնաղբյուրներ, նկարագրեցին հին երևանցու տարազը՝ առանձին-առանձին պատմելով թե ՛ տղամարդու, թե ՛ կանացի հանդերձի մասին:


    Աշակերտները պատմեցին ներկայիս Երևանի հնագույն շենքերի մասին՝ որպես հին ժամանակների կանգուն վկաներ։ Ներկայացվեց Գևորգ Խանզադյանի "Սաքսոնակ" խանութի, մեծահարուստ Առաքել Աֆրիկյանի առանձնատան, Լևոն Տիգրանյանի ջանքերով հիմնված առաջին հիվանդանոցի պատմությունները և այլն:






    Ամփոփվեց դասը Երևանին նվիրված գեղեցիկ բանաստեղծությամբ՝


    Ոսկեզօծ աշուն իջավ նորից
    Աբովյանի մայթերին...
    Աստղազարդ գիշեր փռվեց խաղաղ
    Եվ գրկեց փողոց ու տուն։
    Երևանը նինջ մտավ հոգնած,
    Շուրջը լուռ է ու հանգիստ,
    Բայց մենք դեռ կշրջենք
    Աստղերով արբած,
    Երևանյան երգը շուրթերիս...