«Երևանի պատմության թանգարան»

     

    Դասղեկ Վ. Գլոյանը կազմակերպել է այցելություն "Երևանի պատմության թանգարան", որտեղ աշակերտները ծանոթացել են քաղաքամայր Երևանի պատմության բոլոր ժամանակաշրջաններին, ուսումնասիրել են հնագույն բնակավայրերի ցուցանմուշները, ծանոթացել են  երևանյան արվեստին, հետաքրքիր փաստերին: Յուրահատուկ էր թանգարանում ներկայացված տեսաֆիլմը, որը պատմեց Երևանի պատմության մասին: էքսկուրսիան ավարտվեց լրացուցիչ ծրագրով, երբ աշակերտները լսեցին  հին հայկական Ամանորի բազում պատմություններ՝ առնչվելով  սկզբնաղբյուրներին: