Պատմության հետքերով


    2017 - 2018 ուսումնական տարում 6-րդ դասարանում ուսուցանում են "Հայոց պատմություն" և "Հին դարերի պատմություն" առարկաները: Տվյալ առարկաները կարևոր են, քանի որ աշակերտը կարողանում է բացահայտել անցյալի կարևորագույն դրվագները և իրադարձությունները: Ուսումնասիրելով անցյալը՝  աշակերտները գտնում են  շատ հարցերի պատասխաններ և առաջադրում նոր հարցադրումներ: Առարկան լիարժեք  հասկանալու և կարևորելու համար, դասղեկ Վ. Գլոյանը ուղեկցել է իր դասարանը« Հայաստանի պատմության թանգարան», որտեղ աշակերտները առնչվել են պատմական տարբեր ժամանակաշրջանների կոթողներին, հասկացել, թե ինչ է նյութական և  հոգևոր սկզբնաղբյուրը: