Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում


    5-3 դասարանը այցելեց  Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան։ Երեխաները  շրջեցին հուշասենյակում, որը վերականգնված է այնպես, ինչպես կոմպոզիտորի կենդանության օրոք։ Նրանց շատ հետաքրքրեց կոմպոզիտորի մտահղացմամբ պատրաստված "Սպենդիարոֆոն" երաժշտական գործիքը և "Ալմաստ" օպերայի  առաջին բեմադրության ազդագիրը։



    Երեխաները  ընտրեցին այն ռոմանսները, որոնք ուզում էին լսել, և ունկնդրեցին ականջակալներով։ Բացի այդ, փորձեցին իրենց դիրիժորական կարողությունները «Ես դիրիժոր եմ» փոխգործուն  խաղի միջոցով։ Երեխաներին  շատ դուր եկավ, որ տուն-թանգարանի հին ու բարի ավանդույթները ներդաշնակվում են նոր մտահղացումներով։