Գրատպության հետքերով

       
      Հունվարի 17-ին 5"2" դասարանը դասղեկ Հռիփսիմե Սարգսյանի հետ այցելեց Գրատպության թանգարան:




    Երեխաներն այնտեղ տեսան նախագրային շրջանից մինչև գիրն ընկած ժամանակահատվածում ստեղծված գրավոր մշակույթի նմուշներ՝ ժայռապատկերներ, սեպագիր արձանագրություններ:



    Հետաքրքրական էր տեսնել հատկապես հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ.),  առաջին տպագիր քարտեզը՝ "Համատարած աշխարհացոյցը"  (Ամստերդամ, 1695թ.),    առաջին տպագիր պարբերականը՝ "Ազդարար" (Մադրաս, 1794-96 թ.):



    Գրահրատարակչության սրահում երեխաները տեսան տպագրական մեքենաներ, կլիշեներ, տարբեր երկրներում գործած հայկական տպարանների նկարներ, իսկ հոլոգրաֆիկ ցուցադրության միջոցով ծանոթացան տպագրության հիմնական ձևերին: