ՀԱՀ-ի գրադարան

    Հայաստանի գրադարանները բազմադարյան պատմություն ունեն: Դրանք կարևոր դեր են կատարում ընթերցասեր և առաջադեմ սերունդ դաստիարակելու գործում:
    Հունվարի 12-ին 5/2 դասարանը դասղեկ Հռիփսիմե Սարգսյանի հետ այցելեց ՀԱՀ-ի Փափազյան գրադարան:
    Երեխաներն այնտեղ ծանոթացան գրքերի դասդասման կարգին, իմացան, թե ինչ  ճանապարհ է անցնում գիրքը մինչև ընթերցողին հասնելը,  հետաքրքիր տեղեկություններ ստացան էլեկտրոնային գրքերի մասին:
    Երեխաները հրաշալի ժամանակ անցկացրին: Նրանք  ընթերցեցին, ուսումնասիրեցին և իրենց համար բացահայտեցին շատ ու շատ նոր գրքեր:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта