Բացահայտում ենք աշխարհը


    "Բնագիտություն" առարկան լավ ուսումնասիրելու նպատակով կարևոր է   իմանալ նաև  երկրաբանություն: Երկրաբանությունը XVIII–XIX դարերում ձևավորվել է որպես բնագիտության առանձին ճյուղ։ Երկրաբանության միջոցով կարելի է պատկերացում կազմել Երկրի պատմության, կլիմայի փոփոխության և երկրակեղևի շարժման  մասին։   


           Այս ամենը հաշվի առնելով՝ հոկտեմբերի 4 –ին 5"2"  դասարանը դասղեկ Հռիփսիմե Սարգսյանի և բնագիտության ուսուցչուհի Սյուզան Մարությանի հետ այցելեց երկրաբանության թանգարան:    


    Երեխաներն այնտեղ իմացան աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած երկրաբանական երևույթների ժամանակն ու հաջորդականությունը:
    Երեխաներին մանրամասն ներկայացվեցին  օգտակար հանածոները, բրածո կենդանիները (ուշագրավ է Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը),  բույսերի նմուշները և  քարտեզները։