Մայրենիի օր


    Այսօր` փետրվարի 21-ին` վաղ առավոտից, 5"1" դասարանի  աշակերտները տոնական տրամադրությամբ էին լցրել դպրոցը: Նրանք որոշել էին Մայրենիի օրը հիշարժան դարձնել թե՛ դպրոցի և թե՛ իրենց դպրոցական ընկերների համար: Աշակերտները վերածվել էին առակների հերոսների և այդ տեսքով շրջում էին դպրոցի միջանցքներում, ինչը մեծ խանդավառություն էր առաջացրել աշակերտների և, ինչու չէ, նաև ուսուցիչների շրջանում: Նրանք մասնակցեցին Մայրենիի օրվան նվիրված միջոցառմանը, իսկ հետո անակնկալ մատուցեցին փոքրիկներին:
    5"1" դասարանի թատերախումբը, շրջելով երկրորդից չորրորդ դասարաններում, նրանց նախ պատմում էր օրվա խորհրդի մասին, ապա ներկայացնում  իրենց կողմից բեմականացված առակները: Փոքրիկները հետաքրքրությամբ դիտում էին և  պատասխանում իրենց ուղղված հարցերին, մեկնաբանում առակների այլաբանական նշանակությունը: Օրը, իսկապես, վերածվեց տոնի:


    Ուսուցիչ՝ Ն. Միրզոյան

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта