Տոնդ շնորհավոր, մայրենի՛ լեզու

    Փետրվարի 21-ին տոն է աշխարհում, տոն է նաև Հայաստանում:
    • "Տոնի ակունքները գալիս են 1952թվականից, երբ Դաքքա քաղաքում մարդիկ պայքարի ելան հանուն մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության",- այսպես սկսեցին Մայրենիի օրվան նվիրված միջոցառումը  7"2" դասարանի աշակերտները (ուսուցիչ՝ Ֆ. Գառնիկյան):  Նրանք սիրով ու  մեծ պատասխանատվությամբ ներկայացրին տոնի պատմությունը,  բանաստեղծություններ, ասույթներ ու առածներ՝ կոչ անելով անաղարտ պահել մայրենին: Այդ կոչին միացան նաև առավոտից դպրոցում շրջող 5"1" դասարանի (ուսուցիչ՝ Ն. Միրզոյան) աշակերտները՝ առակների հերոսների շորերով: Նրանք ներկայացրին մի քանի առակ:

    Տոնական տրամադրությանը խառնվեցին նաև հումորն ու խրատը, ծափն ու քաջալերանքը:

    • Տոնդ շնորհավոր, մայրենի՛ լեզու:

     

     

Счетчик посещений

Счетчик посещаемости и статистика сайта